Կարևոր իրադարձություններ

Էդմոն Մարուքյանի կարծիքով Արփինե Հովհաննիսյանը պետք է գար և մեկնաբաներ իր ասածը

20 Հուլիս, 2018 12:40
Էդմոն Մարուքյանի կարծիքով Արփինե Հովհաննիսյանը պետք է գար և մեկնաբաներ իր ասածը

Նախքան  Ընտրական օրենսգրքի շուրջ բովանդակային քննարկումներն սկսելը «Ելք» դաշինքը ներկայացնող Էդմոն Մարուքյանը կարծիք հայտնեց, թե պետք է ներկա լիներ ԱԺ փոխնախագահ, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և մեկնաբաներ Կառավարությանը կից Ընտրական օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Դանիել Իոաննիսյանի հասցեին իր կողմից ասվածը:

«Բնականաբար, ես կարծում եմ, որ մենք պետք է բոլոր տեսակի նման մոտեցումները մի կողմ դնենք, զերծ մնանք։ Վիրավորանքը անընդունելի է, որքանով էլ տիկին Հովհաննիսյանն իր գրառումն արել է»,- մեկնաբանեց Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ երեկ «Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հրապարակել էր Ընտրական օրենսգրքի փոփոխություններին նվիրված խորհրդարանական քննարկման ժամանակ իր ելույթի տեսանյութը, որում լսվում է, թե ինչպես է ելույթի ժամանակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասում. «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։ 

Դանիել Իոաննիսյանն ինքը ակնկալել էր հրապարակային ներողություն կամ պարզաբանում: Իսկ ավելի ուշ Արփինե Հովհաննիսյանը Facebook-ում արձագանքել էր գրառմանը. «Խոսքերս իրականում վերաբերում էին քննարկման ընթացքում ստեղծված անհասկանալի իրավիճակին (պարզ չէր՝ ի վերջո ինչի մասին է քննարկումը), և որը իրականում հիշեցնում էր նկարագրածս երևույթը (գուցե անհաջող եմ ձևակերպել)։ Եթե հասկացվել է անձնավորված, ցավում եմ և բնականաբար հայցում ներողամտություն։ Ավելորդ լարվածություն ստեղծելու կարիք չկա։

Ապա Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ այս նիստում քննարկվելու են բոլոր 4 քաղաքական ուժերի առաջարկները և միմյանց զիջումները:

 

Լրահոս

Դիտել ավելին