Կարևոր իրադարձություններ

Կադրային քաղաքականության հարցում շուտ պետք է սերնդափոխություն լիներ

20 Հուլիս, 2018 12:29
Կադրային քաղաքականության հարցում շուտ պետք է սերնդափոխություն լիներ

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հորդորում է չզարմանալ ՀՀ-ում մի շարք պաշտոնյաների հրաժարականներից: Նա «Ամերիկայի Ձայն»-ին տրված հարցազրույցում նշել է, թե իրենք բարձր սանդղակ են դրել պաշտոն զբաղեցնողների համար: Նրա խոսքով՝ իրենց թիմից էլ յուրաքանչյուրը, եթե զգա, որ չի համապատասխանում այդ սանդղակներին, ապա հրաժարական կտա:

«Կադրային քաղաքականության հարցում շուտ պետք է սերնդափոխություն լիներ, չի կարելի անվերջ հղում անել փորձը: ՀՀ-ում կատակ կար մի քանի ամիս առաջ՝ պահանջվում է նախագահ՝ նախագահի աշխատանքային փորձով: Այսինքն՝ անպայման պետք է լինի սերնդափոխություն, բնականաբար, ընտրություններով պետք է իշխանությունները փոխվեն: Չի կարելի անվերջ մնալ փորձառու հների ձեռքին, կարող են նաև լինել նշանակումներ, որ չեն արդարացնի իրենց, ինչը բնական գործընթաց է»,- ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին