Կարևոր իրադարձություններ

Մահացել է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի բրոնզե մեդալակիր Դենիս Տենը

20 Հուլիս, 2018 12:12
Մահացել է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի բրոնզե մեդալակիր Դենիս Տենը

2014 թվականի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահաքի բրոնզե մեդալակիր Դենիս Տենը մահացել է: Ղազախստանի պատմության մեջ առաջին անգամ էր գեղասահորդը Օլիմպիական խաղերում մեդալակիր դարձել:

25-ամյա մարզիկը մահացել է Ալմաթիի կենտրոնում դանակահարության հետևանքով:

Անհայտ անձինք փորձել են գողանալ նրա մեքենայի հայելիները, մարզիկը դիմադրություն է ցույց տվել, և հանցագործները դանակով վիրավորել են նրա ոտքը:

Տենը 3 լիտր արյուն է կորցրել, և բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատել: Նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Դենիս Տենը 2013 թաշխարհի փոխչեմպիոն է, 2015 թաշխարհի առաջնության բրոնզեմեդալակիրԱսիական ձմեռային 7-րդ խաղերի չեմպիոնինչպես նաև Ղազախստանի հնգակիչեմպիոն:

 

Լրահոս

Դիտել ավելին