Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում ձերբակալել են չեչեն պաշտոնյայի դստերը

20 Հուլիս, 2018 11:51
Թուրքիայում ձերբակալել են չեչեն պաշտոնյայի դստերը

Ստամբուլում հակաահաբեկչական գործողության ընթացքում 5 մարդու են ձերբակալել, այդ թվում՝ Չեչնիայի միգրացիոն ծառայության նախկին ղեկավարի դստերը՝ Սեդա Դուդուրկաևային։ Այս մասին գրում է Daily Sabah-ը։

Նշվում է, որ ձերբակալվածների թվում Դուդուրկաևայի ամուսնու՝ Աբու Ումարի երկու որդիներն են, որն ահաբեկչական կազմակերպության հրամանտար է։

2013-ի նոյեմբերին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Ասու Դուդուրկաևին պաշտոնաթող է արել, քանի որ նրա դուստրը Սիրիայում «խաղաղ քաղաքացիների արյունը թափող հանցագործների մեջ» է գտնվել։

 

Լրահոս

Դիտել ավելին