Կարևոր իրադարձություններ

Փրկարարները կասեցրել են ավտոմեքենայից գազի արտահոսքը

20 Հուլիս, 2018 11:45
Փրկարարները կասեցրել են ավտոմեքենայից գազի արտահոսքը

Հուլիսի 20-ին, ժամը 05:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արգիշտի փողոցի թիվ 7/4 շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները փակել են «Honda» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Լ. Պ.) գազի բալոնի փականը:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին