Կարևոր իրադարձություններ

Վիճաբանություն-ծեծկռտուք Շիրակի մարզում

20 Հուլիս, 2018 11:37
Վիճաբանություն-ծեծկռտուք Շիրակի մարզում

Երեկ՝ հուլիսի 19-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արթիկ քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Կարապետ Գրիգորյանը ոստիկանության Արթիկի բաժին հայտնել է, որ նույն օրը Արթիկ քաղաքի Գործարանային փողոցում գտնվող ֆուտբոլի մարզադաշտին հարակից տարածքում իր հետ վիճաբանել են համաքաղաքացիներ՝ 35-ամյա Հովհաննես Հարությունյանն ու 47-ամյա Արմեն Երիցյանը, որի ժամանակ նշված անձինք ծեծի են ենթարկել իրեն, ինչի հետևանքով գլխի շրջանում վնասվածքներ է ստացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները հայտնաբերել են Կ. Գրիգորյանի մատնանշած կասկածյալ անձանց, հրավիրել են ոստիկանություն, որտեղ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը բացատրություն է վերցրել և բաց թողել։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հարությունյանն ու Ա. Երիցյանը աշխատում են ֆուտբոլի մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես մարզիչներ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին