Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Արմավիրի մարզում

20 Հուլիս, 2018 11:30
Հրդեհ Արմավիրի մարզում

Հուլիսի 20-ին, ժամը 06:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դաշտ գյուղում այրվում է տուն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:15-ին, մարվել՝ 07:34-ին: Տուժածներ չկան:

Ննջասենյակներում (30 քմ) այրվել է 2 մահճակալ, կենցաղային իրեր, գույք և փայտյա հատակն ամբողջությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին