Կարևոր իրադարձություններ

Գվատեմալայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 125-ի

20 Հուլիս, 2018 11:30
Գվատեմալայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 125-ի

Հունիսի 3-ին Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 125-ի, հայտնել է Տարերային աղետների հետևանքների նվազեցման ազգային ծառայության ներկայացուցիչ Դավիդ դե Լեոնը:

Ինչպես նշում է ria.ru-ն, ավելի վաղ հաղորդվել է մոտ 120 զոհի ու 332 անհետ կորածի մասին:

Աղբյուրը մանրամասնում է, որ զոհերի թիվն ավելացել է դեպքի վայրում գտնվող դատաբժշկական փորձագետների աշխատանքի արդյունքում: Նրանք հայտնաբերել են ևս 4 դի ու պարզել նրանց ինքնությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ժայթքած հրաբխի արտանետած լավան, փոշին ու մոխիրը ծածկել են Ֆուեգոյի մերձակայքում գտնվող բազմաթիվ բնակավայրեր, գյուղեր: Մարդկանց մի մասը չի հասցրել դուրս գալ տներից, ինչի հետևանքով թաղվել է հրաբխային մոխրի տակ: Ներկայում մի շարք բնակավայրեր դեռևս չեն վերաբնակեցվում, քանի որ դա վտանգավոր է համարվում:

 

Լրահոս

Դիտել ավելին