Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Արարատի նախկին մարզպետը իրավապահներին ասել է, թե ինքը ոչ միայն գումար չի պահանջել Ալիկ Սարգսյանից, այլ ինքն է կաշառք տվել նրան

20 Հուլիս, 2018 10:40
«Ժողովուրդ». Արարատի նախկին մարզպետը իրավապահներին ասել է, թե ինքը ոչ միայն գումար չի պահանջել Ալիկ Սարգսյանից, այլ ինքն է կաշառք տվել նրան

«Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կռիվը նոր թափ է ստանում: Ինչպես հայտնի է, Ալիկ Սարգսյանը իրավապահներին հայտնել էր, որ նախկին մարզպետը 2012թ. իրենից 60 000 դոլար է պա­հանջել՝ սպառնալով նրա վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրա­պարակել: Վարդգես Հովակիմյանն էլ իրավապահներին հայտնել է, թե ոչ միայն Ալիկ Սարգսյանից գումար չի պահանջել, այ­լև ինքն է նրան տվել՝ որպես կաշառք այն ժամանակ, երբ Սարգսյանը ոստի­կանապետի պաշտոնն էր զբաղեցնում: 

Իսկ գումարը տվել է իր նախկին աշխա­տակցի որդուն ոստիկանության համակարգում աշխատանքի ընդունելու հա­մար, սակայն Սարգսյանը խոստումը չի կատարել, գումարն էլ չի վերադարձրել: Ինչևէ, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից փորձեց պարզել, թե արդյոք նա տեղյակ է եղել այս պատմությունից ու փորձե՞լ է պարզել իրականությունը:

 

Ի պատաս­խան՝ ՀՀ ոստիկանապետը հայտնեց. «Ընդամենը երեկ երեկոյան եմ տեղեկա­ցել խնդրի մասին և այն էլ լրահոսից»»,-գրում է թերթը:

 


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին