Կարևոր իրադարձություններ

Ողբերգական վրաերթ Երևանում. կինը տեղում մահացել է. ամուսնուն տեղափոխել են հիվանդանոց

15 Հոկտեմբեր, 2015 14:59
Ողբերգական վրաերթ Երևանում. կինը տեղում մահացել է. ամուսնուն տեղափոխել են հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է. Այսօր ՝ հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Չաուշի փողոցում՝ Նազարբեկյան թաղամասի հարևանությամբ, «Զիլ» մակնիշի 34 ՍV 205 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով կին հետիոտնը տեղում մահացել է, իսկ ամուսնուն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտաբ օգնության ավտոմեքենան տեղափոխեց «Արմենիա» բժշկական կենտրոն:

Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Դեպքի վայր է օպերատիվորեն ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Էդվարդ Անդրեասյանի գլխավորությամբ:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին