Կարևոր իրադարձություններ

Ինչ ունեցվածք ունի Դիլիջան համայնքի ղեկավարը. «Փաստ»

20 Հուլիս, 2018 08:50
Ինչ ունեցվածք ունի Դիլիջան համայնքի ղեկավարը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Սանթրոսյանի դրամական միջոցները 2017 թ. սկզբին կազմել են 9 միլիոն դրամ, 23 հազար ամերիկյան դոլար ու 5 հազար եվրո, իսկ տարեվերջին՝ 6 միլիոն դրամ, 12 հազար ԱՄՆ դոլար ու 5 հազար եվրո:

Տարեկան եկամուտները կազմել են 4 միլիոն 659 հազար դրամ, որը նրա՝ քաղաքապետի պաշտոնում ստացած աշխատավարձն է: Սանթրոսյանի մեկ այլ հայտարարագրի համաձայն էլ՝ նրա սեփականությունն են համարվում երեք առանձնատներն ու երկու բնակարանները:

Կինը՝ Նունե Սմբատյանը, հայտարարագրել է 7 միլիոն դրամ, 9 հազար ԱՄՆ դոլար ու 6 հազար եվրո դրամական միջոցներ, իսկ եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից ու կազմել 2 միլիոն 695 հազար դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին