Կարևոր իրադարձություններ

Ռազմաբազայի միջադեպից հետևություններն արվել են. եթե ասում է՝ սադրանք է, դե թող փնտրի մեղավորին. ռուս վերլուծաբանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. «Ժողովուրդ»

20 Հուլիս, 2018 08:30
Ռազմաբազայի միջադեպից հետևություններն արվել են. եթե ասում է՝ սադրանք է, դե թող փնտրի մեղավորին. ռուս վերլուծաբանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ռուսական կողմը պնդում է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մասնակցությամբ Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը, երբ առանց նախազգուշացնելու զորավարժություններ էին արել հենց բնակելի տարածքում, քաղաքական ենթատեքստ չունի: ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում պնդել է. « Միակ բանը, որ երեւի թե հստակ չի արվել, երթուղու համաձայնեցումն է: Այդ հարցով էլ Պաշտպանության նախարարը խոսել է ե՛ւ դեսպանի, ե՛ւ ռազմաբազայի ղեկավարության հետ: Եվ բոլոր անհրաժեշտ հետեւություններն արվել են»:

Նկատենք, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, թե տեղի ունեցածը սադրանք է հայ-ռուսական բարեկամության, ինչպես նաեւ ՀՀ ինքնիշխանության դեմ: Կոլերովն այս կապակցությամբ նշել է.«Դա տեխնիկական հարց է, տեխնիկական խնդիր է: Բոլոր անհրաժեշտ հետեւություններն արված են: Իսկ եթե ասում է՝ սա սադրանք է, դե թող փնտրի մեղավորին»:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին