Կարևոր իրադարձություններ

Երեկ ՀԱԿ անդամները Փաշինյանին անվանում էին Սերժ Սարգսյանի «պրոյեկտը», այժմ Տեր-Պետրոսյանը հանդիպում է նախաձեռնում նրա հետ. «Հրապարակ»

20 Հուլիս, 2018 08:23
Երեկ ՀԱԿ անդամները Փաշինյանին անվանում էին Սերժ Սարգսյանի «պրոյեկտը», այժմ Տեր-Պետրոսյանը հանդիպում է նախաձեռնում նրա հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Քաղաքականության մեջ չկան հավերժ թշնամիներ եւ բարեկամներ՝ կան շահեր։ Եվ դա վատ չէ։ Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը հակառակ ճամբարներում էին, ՀԱԿ անդամները դաժան քննադատության էին ենթարկում Փաշինյանի յուրաքանչյուր քայլը, նրան անվանում Սերժ Սարգսյանի «պրոյեկտը», այժմ Տեր-Պետրոսյանը հանդիպում է նախաձեռնում Փաշինյանի հետ՝ քննարկում երկրի համար կարեւորագույն հարցեր, իսկ ՀԱԿ-ականները նախկին հայհոյանքների փոխարեն դիֆերամբներ են ձոնում Նիկոլ Փաշինյանի հասցեին։

Նույնը կարելի է ասել նաեւ Նիկոլ Փաշինյանի մասին՝ ժամանակին ԲՀԿ անդամների ու նրա առաջնորդ Ծառուկյանի հասցեին շատ սուր ելույթներ ունեցած, տարբեր լոզունգներ առաջ քաշած ընդդիմադիր գործիչը, ըստ էության, ավելի լայն կոալիցիա առաջարկեց ԲՀԿ-ին, քան ժամանակին արել էր Հանրապետականը։ Այս փուլում նրա՝ վարչապետ ընտրվելու եւ ՀՀԿ-ին չեզոքացնելու ծրագիրն էր դա պահանջում։ Ինչո՞վ քաղաքական շահերի դրսեւորում չէր ՀՅԴ-ԲՀԿ համագործակցությունը կառավարության կազմում։ Չ՞է որ ժամանակին այս ուժերը միմյանց նկատմամբ, մեղմ ասած, այնքան էլ բարյացակամ չէին տրամադրված։ Բայց իշխանությունը քաղցր բան է, եւ հանուն կառավարական պորտֆելների կարելի է նաեւ մի կողմ դնել նախկին տարաձայնությունները, ձեռք ձեռքի տալ եւ շարժվել դեպի արտահերթ ընտրություններ։ Իսկ եթե մի փոքր ավելի հեռուն գնանք՝ այդ նույն «Ելք» դաշինքի անդամ ուժերը՝ «Հանրապետությունն» ու «Լուսավոր Հայաստանն» էլ հիմնովին փոխեցին իրենց վերաբերմունքը Փաշինյանի եւ «Քաղպայմանագրի» նկատմամբ։

Դուք պատկերացնո՞ւմ եք, թե նրանք ինչ էին անելու, եթե Փաշինյանի շարժումը պարտվեր։ Ի՜նչ ասուլիսներ ու հարցազրույցներ էին տալու, ինչպե՜ս էին ծաղրելու ու քննադատելու։ Հիմա՝ իշխանության մեջ են, իշխանության հետ։

Ավելին՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին