Կարևոր իրադարձություններ

էլի ԽԾԲ-ն է գործո՞ւմ. Անահիտ Բախշյանի հարցը՝ Կառավարությանը

20 Հուլիս, 2018 00:05
էլի ԽԾԲ-ն է գործո՞ւմ. Անահիտ Բախշյանի հարցը՝ Կառավարությանը

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ կառավարություն, սթափվեք, ի՞նչ եք անում

Փաստորեն Ռազմիկ Մարուքյան մենապարողի հարցն այսօր կառավարությունը չի լուծել, ոչինչ չունեմ ասելու, ուղղակի կասեմ՝ ԱՄՈԹ, ՀԱԶԱՐ ԱՄՈԹ, նախկին իշխանությունը գոնե այս տղաներին տալիս էր այդ արտոնությունը, փաստորեն ոմն Էդմոն մենապարող, չունենալով ոչ մի ձեռբերում որևէ միջազգային մրցույթներում, այսօր ստացել է տարկետում, իսկ Ռազմիկը՝ ոչ, սա ինչի՞ մասին է վկայում, էլի ԽԾԲ-ն է գործո՞ւմ:
Տեղեկացնեմ, որ 3 օրից բալետի մեր խումբը գնում է հյուրախաղերի Մոսկվա, որտեղ Ռազմիկն էլ է պարելու «Գայանե» ներկայացման մեջ ու գործընկերներն ապշած են, ինձ շատ զարմացնում է պարոն Օրբելյանի դանդաղկոտությունը, ինչո՞ւ նախապես չէր նախաձեռնել բոլոր այն գործողությունները, որոնք հենց իրեն այս վիճակի առաջ չէր կանգնեցնի»:

 

Լրահոս

Դիտել ավելին