aravot.am-ը գրում է․ Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում (նախագահող դատավոր Մխիթար Պապոյան) Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստից հետո դատարանը գնաց խորհրդակցական սենյակ դատական ակտ կայացնելու: Վաչագան Ղազարյանի փաստաբան Մհեր Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ դատական ակտը կհրապարակվի վաղը՝ հուլիսի 19-ին ՝ ժամը 12.00-ին: Փաստաբանը նշեց, որ նիստը եղել է դռնփակ, այս պահին տեղեկություններ չի ցանկանում հաղորդել. «Իմ վստահորդի ցանկությունն էլ է սպասենք, տեսնենք վաղն ինչ դատական ակտ է հրապարակվում: Մինչև այդ ձեռնպահ կմնանք հաղորդել դատական գործի մանրամասներ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ