Կարևոր իրադարձություններ

Renault-ն ներկայացրել է Megane-ի ամենահզոր տարբերակը

19 Հուլիս, 2018 22:20
Renault-ն ներկայացրել է Megane-ի ամենահզոր տարբերակը

Ֆրանսիական Renault ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Megane RS «գերհզոր» հեթչբեքի Trophy տարբերակը, որն ստեղծվել է մրցարշավային ճանապարհների համար:

Renault Megane RS Trophy մոդելը համալրվել է 1.8 լիտր ծավալային տուրբո շարժիչով, որը 300 ձիաուժ հզորություն է զարգացնում: Ուժային համակարգը կարող է աշխատել ինչպես մեխանիկական, այնպես էլ «ռոբոտացված» փոխանցման տուփի հետ համադրությամբ: Այս մասին տեղեկացնում է Motor.ru-ն։

100 կմ/ժամ արագությունը հեթչբեքը զարգացնում է 5.7 վայրկյանում՝ Megane RS բազային տարբերակից 0.1 վայրկյանով ավելի արագ։ Առավելագույն արագությունը կազմում է 260 կմ/ժամ:






 

Լրահոս

Դիտել ավելին