Կարևոր իրադարձություններ

Մադրիդը չեղարկել է Կառլես Պուչդեմոնի ձերբակալման միջազգային հրամանը

19 Հուլիս, 2018 21:50
Մադրիդը չեղարկել է Կառլես Պուչդեմոնի ձերբակալման միջազգային հրամանը

Իսպանիայի Գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լյարենան չեղարկել է վեց կատալոնացի գործչի արտահանձնման մասին հայտը, որոնց ցանկանում էին հայրենիք վերադարձնել ապստամբության կազմակերպման մեղադրանքով:

Ինչպես տեղեկացնում է La Vanguardia-ն, Լյարենան չեղարկել է Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի ձերբակալման միջազգային հրամանը: Պուչդեմոնն Իսպանիայից մեկնել էր Բելգիա, այնուհետև Գերմանիա:

Իսպանական դատարանն այս քայլին գնացել է, երբ գերմանական դատարանը վերջերս վճռել էր, որ Պուչդեմոնը չի կարող հետ ուղարկվել Իսպանիա՝ ապստամբություն կազմակերպելու մեղադրանքով:

Միևնույն ժամանակ Պուչդեմոնի ձերբակալման ազգային հրամանն ուժի մեջ է մնում: Եթե նա որոշի վերադառնալ Իսպանիա, կձերբակալվի:

Պետական միջոցները ծախսելու մեղադրանքով Պուչդեմոնին մինչև 12 տարվա ձերբակալություն է սպառնում, իսկ ապստամբություն կազմակերպելու համար առավել խիստ պատիժ է սահմանվում՝ 15-20 տարվա ազատազրկում: 

 

Լրահոս

Դիտել ավելին