Կարևոր իրադարձություններ

Քննչական կոմիտեն թույլ է տվել «օրենքով գողեր» Շաքրո Մոլոդոյին և Իտալացուն հանդիպել

19 Հուլիս, 2018 20:45
Քննչական կոմիտեն թույլ է տվել «օրենքով գողեր» Շաքրո Մոլոդոյին և Իտալացուն հանդիպել

Հայտնի «օրենքով գող» Զախարիա Քալաշովը (Շաքրո Մոլոդոյ) 2016 թվականին այցելել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի Քննչական գլխավոր վարչության շենքերից մեկը՝ գերատեսչության բարձրաստիճան աշխատակիցների ծրագրի շրջանակում, որը վերաբերում էր նրա համախոհներից Անդրեյ Կոչույկովին (Իտալացուն) կալանքից ազատելուն: Այս մասին հայտնում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին:

Նրա տեղեկություներով՝ այս փաստը հաստատվել է ՔԿ ՔԳՎ-ում կաշառակերության մի քանի դրվագներով քննության ժամանակ: Կոչույկովին ազատելու համար քննչական մեկուսարանից քննիչներին ընդհանուր փոխանցել են 1,5 մլն դոլար: Ուժայինների մտահղացմամբ՝ իրենք մեղմելու էին Իտալացուն առաջադրված մեղադրանքը, իսկ նա իր համախոհի հետ պետք է իրեն մեղավոր ճանաչեր, ինչը հիմք կդառնար խափանման միջոցը փոխել և ընտրել ազատազրկման հետ չկապված միջոց: Սակայն Կոչույկովը կտրականապես հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչել, և այդ ժամանակ նրան համոզելու համար քննիչները որոշել են դիմել Քալաշովի օգնությանը:

«Օրենքով գողին» հրավիրել են Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի ՌԴ ՔԿ վարչության շենք, այդ ժամանակ այնտեղ հարցաքննվում էր նաև Կոչույկովը: Ինչ-որ պահի վերջինին թույլ են տվել միջանցք դուրս գալ, որտեղ նրան էր սպասում Քալաշովը: Նրանք խոսել են, սակայն դրանից հետո էլ Իտալացին իր դիրքորոշումը չի փոխել: Արդյունքում քննիչներն ուղղակի նրա կալանքի ժամկետը չեն երկարացրել, սակայն մեկուսարանից դուրս գալուց անմիջապես հետո Կոչույկովին ձերակալել են ԱԴԾ աշխատակցները:

Մարտին Քալաշովը, որը համարվում է Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդը, և Կոչույկովը շորթման գործով երկարաժամկետ ազատազրկման են դատապարտվել: 

 

Լրահոս

Դիտել ավելին