Կարևոր իրադարձություններ

Airbus-ի «կետ-ինքնաթիռն» առաջին անգամ օդ է բարձրացել

19 Հուլիս, 2018 20:03
Airbus-ի «կետ-ինքնաթիռն» առաջին անգամ օդ է բարձրացել

Խոշորագույն ինքնաթիռաշինական Airbus ընկերության Beluga XL ընկերությունը, որն ստեղծվել է բելուգա-կետի տեսքով, առաջին անգամ օդ է բարձրացել:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, այս մասին հուլիսի 19-ին իր թվիթերյան էջում տեղեկացրել է ավիաընկերությունը: Ինչպես հաղորդվում է, ինքնաթիռը փորձնական թռիչք կիրականացնի դեպի Թուլուզ:

Մինչ այդ օդանավը 10 ամիս փորձարկումների է ենթարկվել: Ինքնաթիռի քթամասին պատկերված են կետի համար բնորոշ աչքեր և բերան:

Ակնկալվում է, որ օդանավը շահագործման կհանձնվի 2019-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին