Կարևոր իրադարձություններ

Ջասթին Բոնոմոն հաղթել է միլիոնատերերի մրցույթում

19 Հուլիս, 2018 19:50
Ջասթին Բոնոմոն հաղթել է միլիոնատերերի մրցույթում

Լաս Վեգասում WSOP 2018 պոկերի համաշխարհային սերիան ավարտվել է ամենաթանկ մրցությամբ. 24 խաղացողներ միլոնական դոլար են ներդրել, որպեսզի պայքարեն  Big One for One Drop մրցույթում հաղթելու համար: Պոկերի սուպեր աստղերից ամենալավը խաղացել է ամերիկացի Ջասթին Բոնոմոն՝ գրում է korrespondent.net-ը:

Չեմպիոնի թևնոցը և 10 000 000 դոլար շահումը Բոնոմոն նվաճել է գերմանացի Ֆյոդոր Հոլցի հետ պայքարում: Բացի Բոնոմոյից և Հոլցից, ով շահել է 6 000 000 դոլար, շահում են ունեցել ևս երեք ամերիկացիներ՝ Դեն Սմիթը ($ 4,000,000), Րիք Սալոմեն ($ 2,840,000) և Բայրոն Կավերմանը ($ 2,000,000):

 

Լրահոս

Դիտել ավելին