Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Վարդանյանը` «Ատլանտի» բիզնես համայնքի 50 տոկոս բաժնետեր

19 Հուլիս, 2018 17:16
Ռուբեն Վարդանյանը` «Ատլանտի» բիզնես համայնքի 50 տոկոս բաժնետեր

Ռուբեն Վարդանյանը դարձել է «Ատլանտի» բիզնես համայնքի գործընկեր, գործընկերության շրջանակներում ստեղծվելու է նոր ընկերություն: Այդ մասին հայտարարել է ինքը՝ միլիոնատերը՝ «Ատլանտի»-ի հիմնադիր Միխայիլ Վորոնինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է forbes.ru-ն:

Դա հավասար գործընկերություն է՝ 50-ը 50-ի, ես բիզնես եմ մտնում cash-in պայմաններով»,- ասել է Ռուբեն Վարդանյանը: Ներդրումների հստակ գումարը գործընկերները չեն բացահայտել, բայց Ռուբեն Վարդանյանի խոսքերով, գումարներն այնքան էլ մեծ չեն, նա հետաքրքրված է «ակումբային» ենթակառուցվածքներով:

Հայտնի է, որ Վորոնինն «Ատլանտի» բիզնես ֆորումը կազմակերպում է 2016 թվականից: Միջոցառմանը մասնակցում են նշանավոր քաղաքական գործիչներ և գործարարներ: Ռուբեն Վարդանյանի հետ գործարքից հետո Վորոնինը դառնալու է նախագծի գործընկեր և պատասխանատու է լինելու բոլոր օպերացիոն գործընթացների համար:

«Ռուսաստանում ձեռնարկատերերը պատրաստ են ավելի բաց դառնալ: Նոր ներդրումները թույլ կտան զարգացնել առցանց կրթության ուղղությունը, ինչպես նաև սեփական մեդիաալիքները»:

Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ ֆորումի շրջանակներում բիզնես գաղափարների ֆինանսավորումից բացի նա գործընկերոջ հետ կիսվելու է տարիների իր փորձով և գործնական կապերով, որոնք կարող են օգտագործվել բիզնես համայքնի ամրապնդման համար: Ստացված միջոցներն ուղղվելու են համայնքի ենթակառուցվածքների զարգացմանը:

«Ատլանտի» բիզնես համայնքը գոյություն ունի 2012 թվականից և բացի համանուն բիզնես ակումբից և ֆորումից անցկացնում է Winning the hearts ֆորումը:

«Ատլանտի» մեկ ֆորումի անցկացման արժեքը, կազմակերպիչների խոսքով, 150 միլիոն ռուբլի է: Եկամտի 80 տոկոսը գալիս է տոմսերի վաճառքից, իսկ մնացած մասը՝ հովանավորների միջոցներից:

 

Լրահոս

Դիտել ավելին