Կարևոր իրադարձություններ

Սխալվել եմ անուններ նշելով. Դավիթ Անանյան

19 Հուլիս, 2018 16:55
Սխալվել եմ անուններ նշելով. Դավիթ Անանյան

Ասօր՝ հուլիսի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով նրան, որ իր վերջին ասուլիսի ժամանակ հրապարակել էր ստուգվող գազալցակայանների հանրությանը հայտնի տերերի անունները, որտեղ յուրացումներ էին բացահայտվել, ասաց  «Քննիչները, կոլեգաներն ինձ ասացին, որ քննչական եւ հետաքննչական գործողությունների շրջանակում որեւէ տեղեկատվություն բացահայտելը կարող է վնասել գործին»:

Հարցին, թե ինչո՞ւ էր այդ դեպքում սկզբում տվել է անուններ, նա ասաց՝ սխալվել է:  

«Մենք գնում ենք ոչ թե բաժնետիրոջ կամ տիրոջ անունից ելնելով դեպքի հարկ վճարոի նկատմամբ վարչարարություն, այլ հարկ վճարողի վարքագծի քննարկման արդյունքում իրականացնում ենք վարչարարություն: Եթե հետո պարզվում է, որ այդ կարհ վճարողը ինչ-որ մեկին է պատկանում, մենք նաեւ ուսումնասիրում ենք, թե այդ ինչ-որ մեկը իր գործողություներով կամ անգործությամբ նպաստե՞լ է այդ հարկ վճարողի վարքագծին»,-ասաց Դավիթ Անանյանը:

Հիշեցնենք, որ ասուլիսում Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ վերջերս ստուգված 8 բազալցակայաններում մոտ 946 մլն դրամի խախտում է հայտնաբերվել. «Կարող եմ անուններ հրապարակել, թեեւ համապատասխան փաստաթղթերը չեմ բերել ինձ հետ, կթվարկեմ հիշողությամբ ու կոնկրետ անուններով. Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում 18 մլն դրամի խախտում է հայտնաբերվել: Խախտումների ցանկի մեջ է նաեւ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող գազալցակայանը, Գագիկ Ծառուկյանի գազալցակայանը, իսկ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Միքայել Հարությունյանի անունները չկա ցանկում»:

 

Լրահոս

Դիտել ավելին