Կարևոր իրադարձություններ

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Կիևյան կամրջից

19 Հուլիս, 2018 14:55
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Կիևյան կամրջից

Հուլիսի 19-ին՝ ժամը 13:17, «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

 

Լրահոս

Դիտել ավելին