Կարևոր իրադարձություններ

Իսպանիայում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց

19 Հուլիս, 2018 14:50
Իսպանիայում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց

Իսպանիայում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց, տուժել է 5 տարեց կին, այս մասին հաղորդել է երկրի արտակարգ իրավիճակների ծառայության Twitter-ի պաշտոնական էջը։

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Խաեն նահանգի վարչական կենտրոնում, վրաերթի ենթարկված կանայք 65-80 տարեկան են։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։

Նշվում է, որ զանգվածային վրաերթ կատարած ավտոմեքենան արագ անհետացել է տարածքից, իրավապահներին, սակայն, արդեն հայտնի է վարորդի անունը, առաջիկա ժամերին նա կարող է ձերբակալվել։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

 

Լրահոս

Դիտել ավելին