Կարևոր իրադարձություններ

2017-ին պետական մարմիններում հայտնաբերվել են մոտ 5 մլրդ դրամի խախտումներ

19 Հուլիս, 2018 13:50
2017-ին պետական մարմիններում հայտնաբերվել են մոտ 5 մլրդ դրամի խախտումներ

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը: ՀՀ նախարարները, ՀՀ ԿԱ պետական կառավարման մարմինների ղեկավարները, ՀՀ մարզպետներն ի գիտություն կընդունեն  հաշվետվությունը և կձեռնարկեն միջոցներ՝ ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ 2017 թվականին ընդհանուր առմամբ իրականացվել է 44 ստուգում, դրանք եղել են և ծրագրային ստուգումներ, և իրավապահ մարմինների պահանջով, և վարչապետի հանձնարարականով: 

«Ընդհանուր առմամբ, արձանագրվել են 4 մլրդ 978 մլն դրամի խախտումներ, որոնք նույնպես եղել են տարբեր բնույթի: Ստուգման արդյունքները քննարկվել են ստուգման օբյեկտի ներկայացուցիչների հետ, առկա են բոլոր տեսակի փաստաթղթերը խախտումների հետ կապված, այնուհանդերձ բոլոր ստուգումների հետ կապված առաջարկվել է համապատասխան մարմինների ղեկավարներին խախտումների վերաբերյալ ձեռնարկել միջոցառումներ»,- ասել է նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին