Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ի սենատորները Թուրքիային կոչ են անում ազատ արձակել կալանավորված հոգևորականին

19 Հուլիս, 2018 13:35
ԱՄՆ-ի սենատորները Թուրքիային կոչ են անում ազատ արձակել կալանավորված հոգևորականին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողովը քննադատել է Թուրքիայի դատաիրավական համակարգը, քանի որ երկարաձգվել է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի կալանավորման ժամկետը։

Նա մեղադրվում է լրտեսության, ինչպես նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ կապեր ունենալու մեջ։ Նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

Հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Ռոջեր Վիքերը  վերոնշյալ որոշումը որակել է «դաժանություն» և Թուրքիային կոչ արել անհապաղ ազատ արձակել ամերիկացի հոգևորականին։

Հանձնաժողովի համանախագահ  Քրիս Սմիթն էլ ասել է.

«Վերջին 18 ամսվա ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավորություն ուներ վերջ դնել այս անարդարությանը, սակայն նա դա չարեց։ Էրդողանը վշտացրեց Բրանսոնին և նրա ընտանիքին։  Հոգևորական Բրանսոնը պետք է անհապաղ ազատ արձակվի»։

Թեմային արձագանքել է նաև դեմոկրատ պատգամավոր Էլսի Հասթինգսը և սենատոր Բեն Քարդինը, վերջիններս նույնպես մտահոգված են ամերիկացի հոգևորականի կարգավիճակով։

Հիշեցնենք, որ 
նախօրեին տեղի էր ունեցել Բրանսոնի դատավարության 3-րդ նիստը։ Նիստին ներկա էր գտնվել նաև հոգևոր մի սպասավոր, ով պնդել էր, որ ամերիկացի հոգևորականն իրոք համակրել է «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK)։ Նա նույնիսկ պնդել է, թե Բրանսոնի տանը եղել է Քուրդիստանի քարտեզը։

 

Լրահոս

Դիտել ավելին