Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    543
    551

  • RUB

    6,88
    7,38

Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն իրավունք չունի․ ՆԱՏՕ-ն կոշտ է արձագանքել Վրաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությանը

19 Հուլիս, 2018 14:32
Ռուսաստանն իրավունք չունի․ ՆԱՏՕ-ն կոշտ է արձագանքել Վրաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությանը

Ռուսաստանի Դաշնությունն իր հարևան պետությունների փոխարեն որոշումներ կայացնելու իրավունք չունի, իսկ ՆԱՏՕ-ին Վրաստանի ապագա անդամակցության ճակատագիրը կորոշեն միայն դաշինքի 29 անդամ-երկրները և Վրաստանը։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակում Վրաստանի նոր վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման ժամանակ։

Նշենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը «ծայրաստիճան բացասաբար» կարձագանքի, եթե Ուկրաինան կամ Վրաստանն անդամակցեն ՆԱՏՕ-ին, չէ՞ որ դա «երկրի անվտանգության համար ուղղակի և անմիջական սպառնալիք է»։

«Ռուսաստանը ոչ մի իրավունք չունի որոշումներ կայացնել այն մասին, թե ինչ պետք է անեն իր հարևանները։ Վրաստանը, որպես ինքնիշխան և անկախ երկիր, իրավունք ունի ընտրել իր սեփական ուղին, ներառյալ այն, թե անվտանգության ինչպիսի կառույցների է ցանկանում անդամակցել կամ աջակցել։ Անընդունելի է ասել հարևաններին՝ ինչ անել և ինչ՝ ոչ»,-նշել է Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ Վրաստանն ինքը պետք է որոշում կայացնի կազմակերպությանն անդամակցելու հարցում, իսկ Ռուսաստանի կարծիքը ոչ մի նշանակություն չպետք է ունենա։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին