Կարևոր իրադարձություններ

Ունեցել ենք հիմքեր․ Գլխավոր դատախազը՝ Հանրային հեռուստաընկերությունում հայտնաբերված չարաշահումների մասին

19 Հուլիս, 2018 13:10
Ունեցել ենք հիմքեր․ Գլխավոր դատախազը՝ Հանրային հեռուստաընկերությունում հայտնաբերված չարաշահումների մասին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խոսքով՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում առերևույթ չարաշահումների փաստերով քրեական գործը նախաքննության փուլում է։

Այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ունեցել են քրեական գործ հարուցելու հիմքեր, սակայն մեղադրանքների մասին կարելի է խոսել, երբ լինեն դրանք:

 

Անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության ղեկավարության պարզաբանմանը, որի համաձայն՝ հաշվարկների սխալ է և չարաշահումներ ու յուրացումներ չեն եղել, Արթուր Դավթյանը նշեց. «Մենք հակառակ պարզաբանումը դրեցինք: Ակնհայտ է, որ առերևույթ հանցագործության փաստեր, որոնցով քրեական գործ հարուցելու հիմքեր պետք էին, դրանք առկա էին, իսկ մնացածը կքննվի գործի նախաքննության ընթացքում և  կպարզվի»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին