Կարևոր իրադարձություններ

Վարչապետը պարզել է, որ կան կիսատ մնացած տարբեր վարկային ծրագրեր, որոնց համար ՀՀ-ն վճարում է

19 Հուլիս, 2018 12:42
Վարչապետը պարզել է, որ կան կիսատ մնացած տարբեր վարկային ծրագրեր, որոնց համար ՀՀ-ն վճարում է

Մինչ կառավարության օրակարգին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ աշխատանքային քննարկումների ընթացքում պարզել է, թե չիրագործված, կիսատ մնացած տարբեր վարկային ծագրերով  Հայաստանը շարունակում է կատարել վճարումներորում, բայց ՀՀ կառավարությունը մեղավորություն չունի,:


Վարչապետն ասաց, որ այս իրավիճակը մենք պետք է խորությամբ հասկանան և քննարկեն և նախարարներին հանձնարարեց՝ իրենց գլխավորած նախարարությունների մասով պարզել նմանատիպ ծրագրերի թիվը և դրանց ցանկը ներկայացնել վարչապետի աշխատակազմ:

«Առնվազն մի քանի նախարարներ նման իրավիճակ հայտնաբերել են: Սա մի իրավիճակ է, որ մենք խորությամբ պետք է հասկանանք, առնվազն տարօրինակ իրավիճակ է, չեմ ուզում վերջնական գնահատականներ տալ»,- ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին