Կարևոր իրադարձություններ

Տերյան փողոցի այգում 8 փամփուշտով լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

19 Հուլիս, 2018 12:14
Տերյան փողոցի այգում  8 փամփուշտով լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

Հուլիսի 18-ին` ժամը 13.17-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Սարալանջի փողոցի խոտածածկի մեջ զենք են գտել, կողքին տոպրակ կա, կարծում է, որ մեջը փամփուշտներ են:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 

Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը Տերյան փողոցի թիվ 127 հասցեի դիմացի այգու խոտածածկ հատվածից հայտնաբերել է գործարանային համարով ատրճանակ՝ պահունակով, լիցքավորված 8 փամփուշտով և 9 հատ տարբեր տ/չ ինքնաձիգի փամփուշտներ: 

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:  Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին