Կարևոր իրադարձություններ

Սա սադրանք է ընդդեմ հայ- ռուսական հարաբերությունների. Նիկոլ Փաշինյան

19 Հուլիս, 2018 11:17
Սա սադրանք է  ընդդեմ  հայ- ռուսական  հարաբերությունների. Նիկոլ Փաշինյան

Այսօրվա Կառավարության նիստի ընթացքում,  մինչ օրակարգին անցնելը  վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Փանիկ գյուղում ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից  տեղի ունեցած զորավարժություններին:

«Սա սադրանք է ընդդեմ Հայաստանի հանրապետության ինքնիշխանության և հայ-ռուսական հարաբերությունների, դեպքի մանրամասները պետք է պարզվեն և մեղավորները պատժվեն», - նշել է վարչապետը:

Հիշեցնենք՝ Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայողները հուլիսի 17-ին զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքի մոտակայքում։ Փանիկում տեղի ունեցածի առնչությամբ ռազմաբազայի հրամանատարությունը ծառայողական քննություն կիրականացնի:

Փանիկի դեպքի հետ կապված ռուսական կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել՝ խոստանալով հետևողական լինել միջոցառումների իրազեկման հարցերում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին