Կարևոր իրադարձություններ

Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրություններին կօժանդակի նաև ՄԱԶԾ -ը

19 Հուլիս, 2018 10:40
Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրություններին կօժանդակի նաև ՄԱԶԾ -ը

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այցելել է ՄԱԶԾ կենտրոնակայան՝ հանդիպելով վերջինիս ղեկավար Աքիմ Շտայների հետ։ Փոխվարչապետը կարևորել է ՄԱԶԾ (ՄԱԿ-ի զարգացման ծրագիր) հետ հետագա ծրագրերի շուրջ համագործակցությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին և դրան միջազգային հնարավոր աջակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրություններին ՄԱԶԾ կողմից հնարավոր օժանդակությանը:

 
 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին