Կարևոր իրադարձություններ

Փոխնախարար Վիգեն Քոչարյանը և ԵՄ պատվիրակությունը քննարկել են իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքը և դատաիրավական բարեփոխումները

19 Հուլիս, 2018 10:33
Փոխնախարար Վիգեն Քոչարյանը  և ԵՄ պատվիրակությունը քննարկել են իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքը և դատաիրավական բարեփոխումները

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հուլիսի 18-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով դեպարտամենտի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Հանդիպման ընթացքում Քոչարյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության մոտեցումները դատաիրավական ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցության խորացման և արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

Կողմերն անդրադարձել են Եվրոպական Միության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին առնչվող մի շարք հարցերի: Մասնավորապես՝ քննարկվել են իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքին և դատաիրավական բարեփոխումների աջակցության վերաբերյալ քաղաքական երկխոսության կազմակերպմանը վերաբերող հարցեր:


Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ համագործակցության նոր ծրագրերի մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին