Կարևոր իրադարձություններ

Վերելակում արգելափակված 4 քաղաքացուն դուրս են բերել

19 Հուլիս, 2018 10:08
Վերելակում արգելափակված 4 քաղաքացուն դուրս են բերել

Հուլիսի 18-ին` ժամը 20:52-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 84 շենքի վերելակը խափանվել է, ներսում արգելափակվել է 5 քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են վերելակի դուռը և դուրս բերել ներսում արգելափակված 4 քաղաքացի:

 

Լրահոս

Դիտել ավելին