Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ում դեռ քավոր-սանիկ վիճակներ են. «գորշ կարդինալը» Հովիկ Աբրահամյանի սանիկն է. «Հրապարակ»

19 Հուլիս, 2018 10:06
ՊԵԿ-ում դեռ քավոր-սանիկ վիճակներ են. «գորշ կարդինալը» Հովիկ Աբրահամյանի սանիկն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մամուլում արդեն նշվել է, որ թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Պետեկամուտների կոմիտեի մաքսային վարչությունում, մեղմ ասած, ոչ այնքան միանշանակ կադրեր են նշանակվում, կամ շարունակում են աշխատել հին կոռումպացված կադրերը:

Ընդ որում՝ խոսքը ոչ թե շարքային աշխատողների, այլ ղեկավար կազմի մասին է: Մասնավորապես, Գուգարքի մաքսատան պետը 25 հազար դոլարանոց կոնյակի սիրահար Արմեն Ավետիսյանի մտերիմ Կարեն Ջանոյանն է, Շիրակի մաքսատան պետը Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովի քրոջ ամուսին Ղազարյան Սուրենն է, ով միաժամանակ Բագրատաշենի մաքսակետի պետ, «Պիտուլ» մականվամբ հայտնի Արթուր Գասպարյանի հարազատն է:

Ի դեպ, Արթուր Գասպարյանի նկատմամբ, ըստ ՀՀ ՊԵԿ պաշտոնական հաղորդագրության, երեկ ծառայողական քննություն է նշանակվել:

«Զվարթնոց» մաքսատան պետը շարունակում է մնալ Վլադիմիր Թամրազյանը, ում մասին տարիներ շարունակ մամուլում բազմաթիվ նյութեր են եղել: Եվ այս խմբի «գորշ կարդինալն» է համարվում Հովիկ Աբրահամյանի սանիկ, ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խորհրդական Սամվել Իսախանյանը: Այ, այսպիսի թավշյա կադրեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին