Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը կհաստատի ՊԵԿ-ին 500 հազար եվրոն չգերազանցող գու­մարի չափով դրամաշնորհ տրամադրելու համաձայնագիրը. «Ժողովուրդ»

19 Հուլիս, 2018 10:03
Կառավարությունը կհաստատի ՊԵԿ-ին 500 հազար եվրոն չգերազանցող գու­մարի չափով դրամաշնորհ տրամադրելու համաձայնագիրը. «Ժողովուրդ»

«Այսօր ՀՀ կառավարությունը կհաս­տատի մարտի 30-ին ՀՀ-ի կառավա­րության և Զարգացման ֆրանսիա­կան գործակալության միջև կնքված ֆինանսական համաձայնագիրը հաս­տատելու մասին նախագահի հրամա­նագրի նախագիծը, որն էլ կներկա­յացվի նախագահի հաստատմանը: Տեղեկացնենք, որ այս համաձայնագրով նախատեսվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին տրամադրել 500 հազար եվրոն չգերազանցող գու­մարի չափով դրամաշնորհ: 

«Ժողո­վուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված գումարն անհրաժեշտ է մի­ասնական հարկային օրենսգրքի ամ­բողջական կիրարկումը նախապատ­րաստելու, ֆիսկալ բարեփոխումնե­րին հետամուտ լինելու և հարկաբյուջետային վարչարարությունն ամ­րապնդելու ծրագիրը ֆինանսավորե­լու նպատակով: Հատկանշական է փաստը, որ նոր կառավարությունը տևական ժամանակ խուսափում էր վարկային միջոցներ ներգրավելուց, որպեսզի չավելացնի առանց այն էլ նախկին իշխանությունից ժառանգություն մնացած ահռելի չափերի պե­տական պարտքը:

 

Բայց նման գործելաոճով երկար շարունակել կարծես թե չեն կարող, և հիմա գնում են այդ քայլին: Վերջին ամիսների հակակոռուպցիոն պայքարից հետո միակ մխիթարանքն այն է, որ վարկային մի­ջոցները կօգտագործվեն ըստ անհրա­ժեշտության, այլ ոչ թե կգրպանվեն, ինչպես եղել է նախկինում»,-գրում է թերթը:

 


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին