Կարևոր իրադարձություններ

«Քննության պրոցեսը գնում է, կավարտվի, ամբողջ ինֆորմացիան կստանաք». Նազիկ Ամիրյան. «Ժողովուրդ»

19 Հուլիս, 2018 09:46
«Քննության պրոցեսը գնում է, կավարտվի, ամբողջ ինֆորմացիան կստանաք». Նազիկ Ամիրյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, գեներալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ում մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ խոշոր չափով գույք հափշտակելու համար, շարունակում է մնալ կալանքի տակ: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրված նաեւ Գրիգորյանի կնոջը` Նազիկ Ամիրյանին, որն ի տարբերություն ամուսնու` ձերբակալվեց, բայց հետո ստորագրությամբ ազատ արձակվեց:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ այս քրեական գործի վերաբերյալ փորձել է մեկնաբանություններ ստանալ Նազիկ Ամիրյանից, սակայն նա հրաժարվել է խոսելուց: «Քննության պրոցեսը գնում է, կավարտվի, ամբողջ ինֆորմացիան կստանաք»,-ասաց Նազիկ Ամիրյանը: Որեւէ այլ հարցի գեներալի կինը չցանկացավ պատասխանել:

Հիշեցնենք, որ Ամիրյանն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ ամուսնու վերաբերյալ ԱԱԾ-ի հայտնի տեսագրության հրապարակման հաջորդ օրը հրահանգել էր ԵԿՄ շենքից «տուշոնկաներ»-ի արկղերը դուրս բերել: Սակայն բեռնված ավտոմեքենաները հայտնաբերվել էին ոստիկանության կողմից, ինչի արդյունքում կանխվել էր արկղերի տեղափոխումն այլ վայր: Եւ, ընդհանրապես, տեսակետ կա, որ գեներալի ամառանոցում հայտնաբերված «տուշոնկաներն» ու խտացրած կաթը այդտեղ հասել է Ն.Ամիրյանի միջոցով, ու որ նա է կազմակերպել այդ ամենը:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում 

 

Լրահոս

Դիտել ավելին