Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ օգտին չաշխատելու հետեւանքը. որտեղ են տանում «Վանաձորի» բանտապետի կալանավորման հետքերը. «Ժողովուրդ»

19 Հուլիս, 2018 09:29
ՀՀԿ օգտին չաշխատելու հետեւանքը. որտեղ են տանում «Վանաձորի» բանտապետի կալանավորման հետքերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով, դեռ ՀՀԿ իշխանության օրոք «Վանաձորի» ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանը հարուցված քրեական գործը քաղաքական ենթատեքստ է ունեցել: ՔԿՀ պետը մեղադրվում է մի բանում, որն առկա է հայաստանյան բոլոր ՔԿՀ-ներում անխտիր՝ գումարի դիմաց թույլ են տալիս կալանավայր մտցնել արգելված իրեր, այդ թվում՝ թմրանյութ, թույլ են տալիս զբաղվեղ թղթախաղով:

Ու միայն մեկ ՔԿՀ ղեկավարի այդ արարի համար կալանավորելը, մեղմ ասած, հասկանալի չէ:

Բայց, ըստ մեր աղբյուրների, «Վանաձոր» ՔԿՀ-ի պետը հրաժարվել է ԱԺ ընտրություններում աշխատել ՀՀԿ-ի օգտին, կալանավորներին ու դատապարտյալներին չի ստիպել ՀՀԿ-ին քվեարկե, այն նա ակտիվ լոբբինգ է արել նախկին «Հայկական վերածնունդ», այժմ ՕԵԿ-ը:

Դե այս ամենն էլ դուր չի եկել այն ժամանակվա իշխանություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին