Կարևոր իրադարձություններ

Ալավերդի համայնքի ղեկավարի դրամական միջոցները կազմում են 7 մլն դրամ, 15 հազար ԱՄՆ դոլար ու 5 հազար եվրո. ունի նաեւ բնակարան եւ մեքենա. «Փաստ»

19 Հուլիս, 2018 08:35
Ալավերդի համայնքի ղեկավարի դրամական միջոցները կազմում են 7 մլն դրամ, 15 հազար ԱՄՆ դոլար ու 5 հազար եվրո. ունի նաեւ բնակարան եւ մեքենա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Նախորդ տարի բանկային հաշիվներին առկա գումարը կազմել է 7 միլիոն դրամ, 15 հազար ամերիկյան դոլար ու 5 հազար եվրո, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 672 հազար դրամ և ստացվել աշխատավարձից:

ՀՀԿ–ական Խեչումյանը քաղաքապետ է ընտրվել նախորդ տարվա աշնանը՝ նոյեմբերին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Լոռու մարզպետարանի կանանց և երեխաների իրավունքների բաժնի պետի պաշտոնը:

Մեկ այլ հայտարարագրի համաձայն՝ նրա սեփականությունն է համարվում բնակարանն ու «MERCEDES–BENZ C 180» մակնիշի ավտոմեքենան: Կինը՝ Արմենուհի Գալստյանը, նույնպես ներկայացրել է իր 2017 թ. տարեկան հայտարարագիրը, ըստ որի՝ դրամական միջոցները կազմել են 3 միլիոն 500 հազար դրամ, 20 հազար եվրո ու 10 հազար ԱՄՆ դոլար, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 458 հազար դրամ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին