Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Թրամփը կարևորագույն բանավոր պայմանավորվածություններ են ձեռք բերել. դեսպան

19 Հուլիս, 2018 00:25
Պուտինն ու Թրամփը կարևորագույն բանավոր պայմանավորվածություններ են ձեռք բերել. դեսպան

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը Հելսինկիում կայացած հանդիպման ժամանակ կարևոր բանավոր պայմանավորվածություններ են ձեռք բերել:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, դեսպանի խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև «բավականին հագեցած և լուրջ զրույց է կայացել»:

Վերջինս հավելել է նաև, որ Պուտինի և Թրամփի բանակցությունները շատ կարևոր են ռուս-ամերիկյան հարաբերութունների համար:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ Թրամփը «մեծ հետևանքներ» է խոստացել Պուտինի հետ հանդիպման արդյունքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին