Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարարին

19 Հուլիս, 2018 00:19
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարարին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին և Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանին:
 
Այս մասին տեղեկացնում են Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրանսեյակից:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի, քննարկել երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման և խորացման հեռանկարն ու հնարավորությունները: 
 
Փոխվարչապետը նշել է, որ կան մի շարք ոլորտներ, որտեղ երկու պետությունների համագործակցությունն ունի մեծ ներուժ և, ըստ նրա, միայն համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր հասնել լուրջ ձեռքբերումների: Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է Հայաստանում մեկնարկած բարեփոխումներն ու հավաստիացրել, որ Արցախում ևս ձեռնամուխ են եղել իրականացնել բարեփոխումներ մի շարք ոլորտներում՝ ի նպաստ Արցախի ժողովրդի բարեկեցության:
 
Պաշտոնյաները մտքեր են փոխանակել նաև ապրանքաշրջանառության աճի, Արցախում ներդրումների և արտահանման խթանման հնարավորությունների շուրջ:
 

Լրահոս

Դիտել ավելին