Կարևոր իրադարձություններ

Էլիզաբեթ II թագուհին Թրամփի հետ հանդիպմանը ներկայացել է Օբամաների նվիրած կրծքազարդով

19 Հուլիս, 2018 00:08
Էլիզաբեթ II թագուհին Թրամփի հետ հանդիպմանը ներկայացել է Օբամաների նվիրած կրծքազարդով

Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին ԱՄՆ նախագահ Թրամփի հետ օրեր առաջ կայացած հանդիպմանը ներկայացել է նախկին նախագահ Բարաք Օբամայի նվիրած կրծքազարդով:


Ինչպես նկատում է Fox News հեռուստաալիքը, Բարաք և Միշել Օբամաները կանաչ ագաթից պատրաստված և 14 կարատանոց ոսկով ու ադամանդներով պատված վինտաժային կրծքազարդը թագուհուն նվիրել էին 2011-ին Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ:

Անցյալ հինգշաբթի Թրամփին և ԱՄՆ առաջին տիկնոջը Մելանյա Թրամփին, ընդունելով Վինձորի ամրոցում կազմակերպված թեյախմության ժամանակ՝ թագուհին կրել է հենց այդ զարդը:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին