Կարևոր իրադարձություններ

Մեգան Մարքլը ցանկանում է հորը ջնջել իր կյանքից

18 Հուլիս, 2018 23:41
Մեգան Մարքլը ցանկանում է հորը ջնջել իր կյանքից

Կյանքը դղյակում արդեն այնքան էլ հեքիաթային չի թվում Մեգան Մարքլին և դրա պատճառը հոր՝ Թոմաս Մարքլի պահվածքն է։ Տղամարդը որոշել է օգտվել աղջկա հայտնի լինելուց և փող աշխատել ու դարձել է հիմնական «նյուսմեյքերը»։

Թոմասը աղջկա կյանքից որոշ մանրամասներ է պատմել լրագրողներին, ինչպես նաև քննադատել է թագավորական ընտանիքին՝ նրանց հնաոճ անվանելով։ Հոր արարքը խորը վիրավորել է Մեգանին։ Այդ մասին լրագրողներին պատմել է նրա մոտ ընկերը։

Թոմասի վերջին հարցազրույցից հետո Մեգան կորցրել է նրա հետ հարաբերությունները կարգավորելու հույսը։ Հիմա դքսուհին վստահում է միայն իր ամուսնուն և նրա բարեկամներին։

Թոմաս Մարքլի ելույթը բրիտանական հեռուստատեսությամբ խիստ զայրացրել է նաև Եղիսաբեթ II-ին։ Թագուհին հայտարարել է, որ չի ուզում տեսնել այդ տղամարդուն։ Այսուհետ նրան արգելված է մասնակցել աղջկա և թագավորական ընտանիքի մյուս անդամների մասնակցությամբ միջոցառումներին։ Նա դժվար թե կարողանա Լոնդոն գալ նույնիսկ սովորական զբոսաշրջիկի կարգավիճակով;

 

Լրահոս

Դիտել ավելին