Կարևոր իրադարձություններ

Իսպանիայում հուշանվերային թղթադրամներ են ներկայացվել

18 Հուլիս, 2018 23:14
Իսպանիայում հուշանվերային թղթադրամներ են ներկայացվել

Իսպանիայում շրջանառության մեջ է դրվել Euro Souvenir 2018 հուշանվերային թղթադրամների հավաքածուն, որոնց վրա պատկերված են իսպանական մշակութային ժառանգության մաս կազմող հուշարձանները:

Ինչպես գրում է РИА Новости-ն, Սեգովիայի ջրատար-կամրջի, Լաս Վենտասի մրցասպարեզի, Ալկալայի դարպասների, Բարսելոնայի Բատլոյի տան, Բուգրոսի Մայր տաճարի և Մադրիդի արգելոցի  պատկերներով թղթադրամները կարելի է ձեռք բերել հուշարձանների տարածքներում:

Հուշանվերի արժեքը 2 եվրո է: Դրանք տպագրված են փողի համար նախատեսված թղթի վրա և ունեն բոլոր պաշտպանիչ տարրերը՝ ջրային նշանները, պղնձե գիծը, ռելիեֆային տպագրությունը, հոլոգրամները, հատուկ թանաքն ու եզակի սերիական համարը:

 

Լրահոս

Դիտել ավելին