Կարևոր իրադարձություններ

Պենտագոնն ու Boeing-ը 3.9 մլրդ դոլարի պայմանագիր են կնքել նախագահական ինքնաթիռներ գնելու մասին

18 Հուլիս, 2018 22:53
Պենտագոնն ու Boeing-ը 3.9 մլրդ դոլարի պայմանագիր են կնքել նախագահական ինքնաթիռներ գնելու մասին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը և Boeing ընկերությունը 3.9 մլրդ դոլարի պայմանագիր են ստորագրել Air Force One («Ինքնաթիռ համար մեկ») նոր ծրագրի շրջանակներում: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Պենտագոնի հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնում են ամերիկյան աղբյուրները, մնում է համաձայնեցնել միայն օդանավի գույնի հարցը:

Ներկայում նախագահական բոինգները ներկված են սպիտակ, կապույտ և բաց երկնագույն երանգներով: Այդ տարբերակը 55 տարի առաջ ընտրել է ԱՄՆ առաջին տիկին Ջեքի Քեննեդին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն դուր չի գալիս, նա ցանկանում ինքնաթիռի գույները համապատասխանեցնել ամերիկյան դրոշի գույները՝ կապույտ, կարմիր, սպիտակ:

ԱՄՆ ռազմաօդային ուժերը նախագահի համար Boeing-747-8 մակնիշի երկու հատուկ սարքավորումներով հագեցած ինքնաթիռ կգնեն: Այս շարքի ինքնաթիռները նախագահականի կարգավիճակով օգտագործվում են 1990 թվականից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին