Կարևոր իրադարձություններ

Բրիտանիայի Լորդերի պալատը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին

18 Հուլիս, 2018 22:28
Բրիտանիայի Լորդերի պալատը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին

 

 

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

Այս մասին գրառում է կատարել ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«ՄԹ Լորդերի պալատը հավանություն տվեց Հայաստան - Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին»,-գրել է Բալայանը:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին հավանություն էր տվել Միացյալ Թագավորության Համայնքների պալատը՝ այն փոխանցելով Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման:

Համաձայնագիրն արդեն վավերացվել է Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Լեհաստանի, Լյուքսեմբուրգի կողմից:

Ապրիլի 11-ին այն միաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը:

Հունիսի 27-ին համաձայնագիրը վավերացրել էր նաև Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին