Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,04
    7,34

Կարևոր իրադարձություններ

Քադիրովը բանաստեղծություն է նվիրել ՌԴ ֆուտբոլի հավաքականին

18 Հուլիս, 2018 21:16
Քադիրովը բանաստեղծություն է նվիրել ՌԴ ֆուտբոլի հավաքականին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը բանաստեղծություն է գրել, որը նվիրել է Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականին: Այս մասին վերջինս հայտնել է իր Telegram-ալիքում:

«Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ Սեմյոն Սլեպակովը (ռուս սցենարիստ, դերասան, երգերի հեղինակ և կատարող՝ tert.am) հրահրեց ինձ պատասխան ոտանավոր գրել իրեն: Եվ ահա ԱԱ-2018-ի ավարտին ես ևս մեկ բանաստեղծություն գրեցի», - գրել է Քադիրովը:

Նա նաև առաջարկել է Սլեպակովին ոտանավորի հիման վրա երգ ստեղծել, որը կերգի ողջ երկիրը:

Իր հեղինակած տողերով Քադիրովը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին, որ «չեն հիասթափեցրել» և «հպարտ կրել են զինանշանն իրենց կրծքին»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին