Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում կասեցվել է արտակարգ դրությունը

18 Հուլիս, 2018 20:45
Թուրքիայում կասեցվել է արտակարգ դրությունը

Հուլիսի 18-ից Թուրքիայում դադարել է գործել արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել էր երկրի իշխանությունների կողմից 2016 թվականի հուլիսի 20-ին չհաջողված պետական հեղաշրջումից հետո: Այդ մասին տեղեկացնում է kommersant.ru-ն:

Արտակարգ դրության ռեժիմի կասեցման մասին տեղեկացնելիս Թուրքիայի իշխանությունները ընդգծել են, որ «ահաբեկչության դեմ պայքարը շարունակվելու է և ընդունվելու են համապատասխան օրենքներ»:

Սրա հետ կապված արդեն կառավարությանն է փոխանցվել արտակարգ դրության կասեցմանը հետևող ժամանակահատվածում կիրառվելիք միջոցների ծրագիրը:

Ծրագիրը մասնավորապես ենթադրում է տեղի իշխանություններին լիազորություններ տրամադրել մի շարք քաղաքացիների մուտքը որոշ վայրեր արգելելու համար, եթե կասկածներ են առաջանում, որ այդ անձինք կարող են խախտել հասարակական կարգը:

Բացի այդ մեծացվել է բողոքի ցույցերը արգելելու փաստարկների ցանկը:

 

Լրահոս

Դիտել ավելին