Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն պաշտպանիչ մաքսատուրքեր է սահմանում պողպատե ապրանքների ներկրման համար

18 Հուլիս, 2018 20:42
ԵՄ-ն պաշտպանիչ մաքսատուրքեր է սահմանում պողպատե ապրանքների ներկրման համար

Եվրահանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում պողպատե ապրանքների ներկրման համար ԱՄՆ-ի սահմանած բարձր մաքսատուրքերից եվրոպական արտադրողներին պաշտպանելու ուղղությամբ:

Ինչպես գրում է DW.com-ը, հուլիսի 19-ին ուժի մեջ են մտնում Եվրամիության սահմանած նմանօրինակ մաքսատուրքերը, որոնք կոչված են սահմանափակելու պողպատե արտադրանքի հոսքը Ռուսաստանից, Չինաստանից և մի շարք այլ երկրներից, որոնք, իրենց հերթին, ստիպված են ԱՄՆ արտահանվող արտադրանքն ուղղել այլ շուկաներ՝ խուսափելու համար ամերիկյան մաքսատուրքերի պատճառով խոշոր կորուստներից:


ԵՄ սահմանափակիչ միջոցներն ազդում են 23 ապրանքատեսակի վրա: Հենց դրանց արտահանումը ԵՄ-ում գերազանցի միջին ցուցանիշները վերջին 3 տարվա կտրվածքով, տվյալ քվոտաները գերազանցող մատակարարումների համար մաքսատուրք կսահմանվի 25 տոկոսի չափով:

ԱՄՆ-ն մարտին 25 տոկոսի ծավալով մաքսատուրքեր է սահմանել մի շարք երկրներից ալյումինի և պողպատի ներկրման համար:

Մաքսատուրքերն ուժի մեջ են մտել հուլիսի 1-ից: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին