Կարևոր իրադարձություններ

Սկանդալային թուրք շոումենը կասկածվում է Իսրայելի լրտեսը լինելու մեջ

18 Հուլիս, 2018 20:16
Սկանդալային թուրք շոումենը կասկածվում է Իսրայելի լրտեսը լինելու մեջ

Թուրքիայում շարունակում է մեծ աղմուկ հանել հուլիսի 11-ին ձերբակալել սկանդալային շոումեն, հրապարակախոս Ադնան Օքթարի գործը։ Նա կասկածվում է դրամաշորթության, լրտեսության, մանկապղծության և փողերի լվացման մեջ։

Օքթարն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

Գործի շրջանակներում Օքթարը հարցաքննվել է, որի ընթացքում պատասխանել է ոստիկանների բազմաթիվ հարցերին։

Հետաքննության շրջանակներում հայտնի է դարձել, որ Օքթարի հաղորդման հյուրերից է եղել իսրայելցի պատգամավոր Յեհուդա Գլիկին։ Պարզվել է նաև, որ իսրայելցի պատգամավորի հետ Օքթարը բավական սերտ հարաբերությունների մեջ է։ Գլիկը նույնիսկ մասնակցել է Օքթարի կողմից կազմակերպած ճաշկերույթներից մեկին։

Նշվում է, որ իբր Օքթարը մի շարք տեղեկություններ է հաղորդել իսրայելցի պատգամավորներին։

Թուրքական պարբերականը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Օքթարը լռել է, երբ քննիչը նրան հարցրել է, թե արդյոք նա Իսրայելի լրտեսն է Թուրքիայում:

Հիշեցնենք, որ Օքարը Թուրքիայում հայտնի է որպես Դարվինի տեսության «թշնամի»։ Նա նույնիսկ 1990թ. ստեղծել էր կազմակերպություն, որը գիտական հարթակում պայքարում էր Դարվինի տեսության դեմ։ Նա մոտ 300 գրքի հեղինակ է, որոնցից ամենահայտնին «Էվոլյուցիայի տեսության տապալումը» խորագրով գիրքն էր։

Sabah

 

Լրահոս

Դիտել ավելին